Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Նորարարության վնասները

Նորարարության վնասները
30.09.2013 | 23:21

Արդեն քսան տարուց ավելի է, ինչ Հայաստանը դարձել է փորձադաշտ: Թե ինչ արդյունք է տվել այդ փորձադաշտը անցած տարիներին, ներկայացնելու կարիք չկա, որովհետև արդյունքը նկատելի է: Այդ փորձադաշտի արդյունքում 16 տարի առաջ ծնվեց հանրապետության գանձապետարանը: Ճի՞շտ էր այս կառույցի ստեղծումը, թե՞ սխալ։
Հավանաբար սխալ էր՝ կասեն այսօրվա կառավարողները, բայց որ այն 16 տարի աշխատել է, և այսօր այդ կառույցում աշխատում է շուրջ 200 բարձրորակ մասնագետ, փաստ է, և կարելի է անվարան ասել, որ կառույցը կայացել է: Հակառակ այս ամենի, կառավարությունը որոշել է, որ այդ կառույցը պետք է գործի մասնավոր սկզբունքով, կամ էլ դրա գործառույթը փոխանցվի շահագրգիռ մյուս կազմակերպություններին: Հանրապետության գանձապետարանն ստեղծվել է հիմնականում որպես համայնքների բյուջեների կատարման, սպասարկման, բյուջետային միջոցների ծախսման նկատմամբ նախնական հսկողություն իրականացնող կառույց: Եվ այսօր կայացած այդ կառույցը բարեփոխումների անվան տակ փորձում են լուծարել: Հիմնական պատճառը ոչ թե բարեփոխումներն են, այլ այդ ճանապարհով փորձում են «լցնել» բյուջեն, մինչդեռ կառույցի լուծարումից հետո 200 մասնագետ կստվարացնի գործազուրկների բանակը: Իսկ բյուջեն պիտի «լցնել» հարկային ճիշտ վարչարարությամբ և ոչ թե մասնագետներին փողոց շպրտելով: Կառավարությունը, մեզ հասած տեղեկություններով, մեկ-երկու տեղ արդեն կյանքի է կոչել իր նորարարությունը, իսկ արդյունքները կերևան վերջում: Այս հեռանկարը շատ գանձապետարաններում իսկական խուճապ է առաջացրել, որովհետև աշխատողը չի տեսնում վաղվա իր օրը: Կոպիտ հաշվարկներով՝ ՊՈԱԿ-ների հաշիվները գանձապետարան տեղափոխման դեպքում, որը նախատեսված է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի նախագծում, որը 8 տարի չի գտնում իր լուծումը, հանրապետական բյուջեն կստանա մոտ 1,2 միլիարդ դրամ լրացուցիչ եկամուտ: ՀՀ Վերահսկիչ պալատի հաշվետվության համաձայն, նախարարությունների, գերատեսչությունների կողմից իրականացվող ծախսերը, գանձապետարանի նախնական հսկողությունից հանելու պատճառով, ահռելի չափերի են հասել, նույն պատկերն է լինելու նաև համայնքներում:
Սոցիալական փաթեթով նախատեսված գումարների ծախսերը գանձապետարանից բանկային համակարգ տեղափոխելու հետևանքով լուրջ դժգոհություններ են առաջացել հատկապես մանկավարժների շրջանում, որոնք ամառային հանգիստը կազմակերպելու համար իրենց սուղ միջոցներից բանկերին վճարել են զգալի միջոցներ, որպես օգտագործված վարկի տոկոսներ: Հետաքրքիր է, մինչև ե՞րբ են որոշ պաշտոնյաներ այդքան շահագրգիռ լինելու կայացած բանկային համակարգի եկամուտների ավելացման հարցում: Բանկային եկամուտների ավելացումը վատ չէ, բայց այն չպիտի լինի պետական կայացած կառույցների վերացման հաշվին: Մի՞թե հասկանալի չէ, որ բաժինների լուծարումը համայնքները կանգնեցնելու է լուրջ խնդիրների առաջ:


Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1219

Մեկնաբանություններ